Գրաֆիկ դիզայներ

Աշխատանքային պարտականություններ

Վիզուալ բրենդի կառավարում

  • Մշակել և պահպանել բրենդի միասնական վիզուալ ինքնությունը բոլոր թվային հարթակներում, այդ թվում՝ Facebook, Instagram և այլ հարթակներում։
  • Վերահսկել սոցիալական մեդիայի համար գրավիչ բովանդակության ստեղծումը՝ ներառյալ հրապարակումներ, Stories, արշավների վիզուալներ և այլ նյութեր։
  • Համագործակցել մարքեթինգի թիմի հետ՝ արշավների վիզուալ ուղղությունը սահմանելու և բոլոր հաղորդակցման ալիքներում դրա միասնական իրականացումն ապահովելու նպատակով։

Մարքեթինգային նյութերի դիզայն

  • Ստեղծել տպագիր և թվային նյութերի լայն շրջանակ՝ ներառյալ պաստառներ, թռուցիկներ, թվային գովազդներ, բաններներ, LED էկրանների վիզուալներ և այլ գովազդային նյութեր։
  • Ապահովել, որ բոլոր ստեղծագործական նյութերը համապատասխանեն բրենդի ուղեցույցներին և աջակցեն մարքեթինգային նպատակներին։

Կինոյի և ժամանցային բովանդակության վիզուալներ

  • Միջազգային ֆիլմերի վիզուալ նյութերը հարմարեցնել և տեղայնացնել տեղական շուկայի և տարբեր էկրանային ձևաչափերի համար։
  • Հաղորդակցվել միջազգային ստուդիաների, պրոդյուսերների և դիստրիբյուտորների հետ՝ անհրաժեշտ նյութերը ժամանակին ստանալու նպատակով։
  • Ապահովել, որ հարմարեցված վիզուալ նյութերը համապատասխանեն ինչպես միջազգային բրենդային ուղեցույցներին, այնպես էլ տեղական մարքեթինգային պահանջներին։

Արշավների վիզուալ բովանդակություն

  • Մշակել և վերահսկել գովազդային արշավների վիզուալ նյութերը՝ ներառյալ ստատիկ դիզայնները, ինտերակտիվ բովանդակությունը և տարբեր հարթակների համար նախատեսված նյութերը։
  • Անհրաժեշտության դեպքում հարմարեցնել արշավների վիզուալները տարբեր հարթակների և ձևաչափերի համար։

Կրեատիվ տեսլական

  • Մշակել թիրախային լսարանի հետ կապ ստեղծող և բիզնես նպատակներին համապատասխանող վիզուալ արշավների կրեատիվ կոնցեպտներ։
  • Մարքեթինգային գաղափարներն ու ռազմավարությունները վերածել հստակ և գրավիչ վիզուալ կոնցեպտների։
  • Համագործակցել քոփիռայթերների, լուսանկարիչների, վիդեոմոնտաժող մասնագետների և թիմի այլ անդամների հետ՝ միասնական արշավներ ստեղծելու նպատակով։
  • Դիզայնի ստեղծման ողջ ընթացքում տրամադրել կրեատիվ ուղղորդում և մասնագիտական հետադարձ կապ։
  • Ստեղծել moodboard-ներ, storyboard-ներ և կոնցեպտների ներկայացումներ՝ ներքին և արտաքին օգտագործման համար։
  • Խրախուսել ստեղծագործական մոտեցումները, փորձարկումները և նոր գաղափարների առաջացումը թիմում։

Նորարարություն և նոր մեդիա

  • Հետևել դիզայնի ժամանակակից միտումներին, գործիքներին, տեխնոլոգիաներին և բովանդակության նոր ձևաչափերին։
  • Ուսումնասիրել բրենդի հաղորդակցությունն ու վիզուալ ներկայացումը բարելավելու նոր հնարավորություններ բոլոր հաղորդակցման կետերում։
  • Օգտագործել AI գործիքներ և ինտերակտիվ տեխնոլոգիաներ՝ ժամանակակից, գրավիչ և բարձրորակ վիզուալ բովանդակություն ստեղծելու նպատակով։

Պահանջվող որակավորում և հմտություններ

Մասնագիտական հմտություններ

  • Միաժամանակ մի քանի կրեատիվ նախագծեր կառավարելու և սեղմ ժամկետներում աշխատանքն իրականացնելու կարողություն։
  • Բրենդինգի, վիզուալ պատմողականության (visual storytelling) և թվային հարթակներում օգտատերերի ներգրավվածության լավ իմացություն։
  • Սոցիալական մեդիայի բովանդակության և արդյունքահեն դիզայնի լավ իմացություն։
  • Adobe Creative Suite-ի, այդ թվում՝ Illustrator, Photoshop և InDesign ծրագրերի, ինչպես նաև CorelDRAW-ի խորացված իմացություն։
  • Վիզուալ բովանդակություն ստեղծելու, խմբագրելու կամ կատարելագործելու նպատակով AI գործիքների կիրառման փորձը ցանկալի է։
  • Հաղորդակցման ուժեղ հմտություններ, գաղափարները հստակ ներկայացնելու, կրեատիվ որոշումները հիմնավորելու և հետադարձ կապ տրամադրելու կարողություն։
  • Ինչպես ինքնուրույն, այնպես էլ արագ տեմպով աշխատող թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։

Կրթություն և աշխատանքային փորձ

  • Բարձրագույն կրթություն՝ գրաֆիկ դիզայնի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։
  • Առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ գրաֆիկ դիզայնի կամ վիզուալ բովանդակության ստեղծման ոլորտում, ցանկալի է՝ մարքեթինգի, գովազդի, ժամանցի կամ մեդիայի ոլորտներում։
  • Ուժեղ պորտֆոլիո՝ տարբեր ստեղծագործական նախագծերի և վիզուալ ոճերի ներկայացմամբ։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Աշխատանքի տեսակը: Full Time

Վերջնաժամկետ: 2026-09-30

Դիմել

Կցել CV