Հաճախորդների սպասարկման թիմի համակարգող

Նկարագրություն

Երևան Մոլը փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Հաճախորդների սպասարկման թիմի կոորդինատոր հաստիքը զբաղեցնելու համար:

Պարտականություններ

• Համակարգել թիմի աշխատանքը
• Ապահովել բջջային հավելվածի և բոնուս քարտի համակարգերի՝ մարքեթինգ-հաճախորդ կապը, խնդիրների լուծումը, ծրագրավորման թիմի հետ կապը խնդիրների դեպքում
• Կազմակերպել նվեր քարտ նախագծի աշխատանքը՝ բանկի հետ կապը, պատվերների կազմակերպումը
• Իրականացնել հաճախորդների սպասարկում՝ ներառյալ
1․Նվեր քարտերի տրամադրում 
2․ Բոնուս քարտերի միավորների կուտակում
3․ Հեռախոսազանգերի պատասխանել
4․Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
5․ Ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառության ապահովում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում ,
  • Համակարգչային գիտելիքների լավ իմացություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Հաճախորդների հետ շփման կարողություն,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Գրաֆիկը՝ հերթափոխային,օրական 8 ժամ, 2 օր հանգիստ:

Ինչպես դիմել՝
https://yerevanmall.spark.work/career/job/28/application?sourceCode=777ca2cce0066d78&lang=am

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Աշխատանքի տեսակը: Full Time

Վերջնաժամկետ: 2024-10-31

Դիմել

Կցել CV