ԿԱՐԱՍ-ը հիմնադրվել է 2005թ-ին Հայաստանում: Ներկայումս ԿԱՐԱՍ-ը հանդես է գալիս որպես ազգային սննդի ցանց` ընդգրկելով 15 սպասարկման կետ:
Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 4 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 5 ռեստորան քաղաքի տարբեր համայնքներում, 1 drive thru ֆորմատի ռեստորան Լենինգրադյան 1/1 հասցեում, 1 ռեստորան ԵրևանՄոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում և 1 ռեստորան Ծաղկաձոր քաղաքում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Մեր 14-րդ կետը բացվեց Ավանում՝ Խուդյակով 175/1 հասցեյում, իսկ 15-րդ կետը Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհ 34 հասցեով։