Երևանի Ոսկերչական Գործարան - 1 «Գնոմոն»-ը, որը հիմնադրվել է 1950թ., հանդիսանում է ոսկերչական իրերի խոշորագույն արտադրող տարածաշրջանում: Գործարանն արտադրում է ոսկերչական իրեր տարբեր գույնի և հարգի ոսկուց, շղթաներ և ապարանջաններ, մատանիներ, ականջողներ, կախազարդեր, կրծքազարդեր, վզնոցներ և այլ ոսկերչական զարդեր` բնական թանկարժեք, կիսաթանկարժեք և արհեստական քարե ներդիրներով: Մեր գործարանն արտադրում է նաև կանացի և տղամարդու ադամանդե ներդիրներով և առանց ներդիրների ժամացույցներ: «Գնոմոն» բրենդը գրանցված է Շվեյցարիայիում, Գերմանիայում և Ռուսաստանում: Բացի այդ Գործարանը զբաղվում է նաև մեդալների (պետական մրցանակներ, հուշամեդալներ և հոբելյանական մեդալներ), մետաղյա ֆուրնիտուրայի, կրծքանշանների և այլ մետաղական իրերի պատրաստմամբ: Գործարանը պարբերաբար զինվում է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք ձեռք են բերվում հայտնի իտալական, շվեցարական, գերմանական արտադրողներից: Ունենալով նորագույն տեխնոլոգիաներ, և բարձրակարգ մասնագետներ, գործարանը պատրաստում և առաջարկում է սպառողներին ոսկերչական իրերի արտադրության համար նախատեսված գործիքներ և սարքավորումներ: Գործարանում կա նաև ադամանդների և այլ քարերի վերամշակման արտադրամաս: