Մաքս Լինդերմենը առաջին անգամ բացեց գուլպաների խանութ, հենց Բեռլինի սրտում, Գերմանիայում, 1915թ-ի սեպտեմբերին, այդպես ծնվեց Էտամ ապրանքանիշը…Ժամանակակից գուլպաները ճանաչման և հաջողության գրավականն էին և կանայք կրում էին այն աշխատանքի գնալուց: 1924 թվականին ընկերությունը փոխեց իր ուղղությունը և սկսեց զբաղվել ներքնազգեստի արտադրությամբ, որը վայելեց նույն հաջողությունը, ինչ գուլպաները: Առաջին Էտամ խանութը բացվեց Փարիզում Saint-Honor-ում 1928թ-ին: Որպես ներքնազգեստի ոլորտում իսկական առաջատար, Էտամ ընկերությունը մշտապես արել է նորարարություններ իր հաճախորդների համար:1916 թ-ին Էտամը դառնում է առաջին ներքնազգեստի մանրածախ խանութների ցանցը Եվրոպայում: 1964թ-ին Էտամը սկսում է օգտագործել բամբակ նեքնազգեստում: 70-ական թվականներին առաջին անգամ Էտամը օգտագործել է կախիչներ կրծկալի համար: 1985թ-ին Էտամը ստեղծում է անթև կրծկալներ: 20-ական թվականների գրավչությամբ,70-ական թվականների բնականությամբ և 80-ական թվականների նվաճմամբ, Էտամն ունի հստակ կերպար: 21-րդ դարում Էտամ ներքնազգեստի հավաքածուն զվարճանքի, հմայքի և գրավչության ինքնատիպություն է խորհրդանշում, իսկ << Ready-to-wear >> հավաքածուները խորհրդանշում են ուրախություն,միասնություն և նորաձևություն: