2012-ին իր 10-ամյակը նշող «Crocs Inc.»-ը կանանց, տղամարդկանց և երեխաների համար ամենօրյա ինովացիոն կոշիկ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունն է: «Crocs»-ն առաջարկում է տարվա ցանկացած եղանակի համար նախատեսված ավելի քան 300 ոճի կոշիկի յուրահատուկ հավաքածուներ: «Crocs™» բոլոր կոշիկների արտադրության ժամանակ օգտագործվում է հատուկ «Croslite™» նյութը. դա մեր ընկերության կողմից պատենտավորված և հեղափոխական տեխնոլոգիա է, որը կոշիկի յուրաքանչյուր զույգ դարձնում է փափուկ, հարմարավետ, թեթև և հոտին դիմակայուն, ինչի համար էլ «Crocs»-ը ճանաչված է և սիրված: Ստեղծված լինելով 2002 թվականին՝ այսօր արդեն «Crocs»-ը վաճառել է ավելի քան 200 միլիոն զույգ կոշիկ աշխարհի ավելի քան 90 երկրներում: Բրենդի տարեկան վաճառքները 2011-ին գերազանցել են 1 միլիարդ ԱՄՆ դոլարը: