Տեղի ունեցավ Yerevan Gallery կոնցեպտի բացման պաշտոնական արարողությունը

#արիերևանմոլ
հետ դեպի նորություններ
ԵՐԵՎԱՆ ՄՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՇՈՓԻՆԳԻ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ


ԵՐԵՎԱՆ ՄՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՇՈՓԻՆԳԻ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ


Հավատարիմ մնալով իր նորարարական և առաջադեմ ռազմավարությանը՝ Երևան Մոլը ներկայացրեց իր հերթական ինքնատիպ նախագիծը՝ «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային կոնցեպտը։

Այստեղ կարելի է ոչ միայն զբաղվել շոփինգով, այլ նաև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում՝ ընտանեկան և ընկերական շրջապատում։

Այն իրենից ներկայացնում է հին Երևանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական և դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը։



««Երևան Գելըրի» նախագիծը մշակվել է դեռևս մեկ ու կես տարի առաջ, երբ միտք հղացավ հնի և նորի գեղեցիկ համադրություն ստեղծել մոլում։ Այն Երևան Մոլի անակնկալն է մայրաքաղաքին՝ Երևանի հոբելյանական 2800-ամյակի կապակցությամբ, այդ պատճառով բացումը հենց այս աշնանն արեցինք։ Փողոցում ամեն մի դետալ, ամեն մի մանրուք այնպես է մտածված, որ մարդիկ մի պահ իրենց զգան Երևանի գողտրիկ անկյունում, որտեղ կարող են հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել»,- ասաց Երևան Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Գտնվելով առևտրի և ժամանցի ժամանակակից համալիրում՝ հին երևանյան փողոցը ստեղծում է հնի ու նորի էսթետիկ համադրություն։ Ընդամենը մեկ քայլով կարող ես 21-րդ դարի Երևանից տեղափոխվել 20-րդ դարի Երևան։ Շատրվանը, քաղաքային նստարանները, քարե սալիկները և մնացած մանրակրկտորեն ընտրված դետալները բացառիկ հանգստություն են պարգևում ցանկացած այցելուի։

«Երևան Գելըրի» նախագծի ճարտարապետ, «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի տնօրեն Արտակ Կնյազյանի խոսքով՝ այլընտրանքային մոտեցում է եղել «Երևան Գելըրիի» պարագայում՝ առաջին պլանում երևանյան փողոցն է, սրճարանը, իսկ խանութները միայն լրացնում են միջավայրը։

«Մենք որոշեցինք ստանալ մի տարածք, որը կլինի ավելի մտերմիկ, և ամեն անգամ կուզենաս վերադառնալ այդտեղ։ Չենք փորձել նույնությամբ վերարտադրել որևիցե մեկ փողոց, պարզապես երևանյան ճարտարապետական էլեմենտներով փորձել ենք ստանալ նոր միջավայր, որտեղ գլխավորը երևանյան մթնոլորտն է։ Երևանի մեջ առեղծվածային բան կա, փորձել ենք դա ստանալ»,- նշեց Արտակ Կնյազյանը։



Երևան Մոլը, հետևելով «միշտ շարժման մեջ» կարգախոսին, վերջերս նաև գործարկեց Հայաստանի մոլային շուկայում եզակի համարվող մեքենայի կայանման անհատական ծառայություն, ինչպես նաև մոլից տուն առաքման և անձնական ոճաբանի ծառայությունները։

Իսկ մոլի տարածքում հաճախորդների տեղաշարժն ավելի հեշտ դարձնելու նպատակով դեռ ամռանը մոլում տեղադրվել էր էլեկտրոնային տերմինալ, որի միջոցով հեշտությամբ կարելի է գտնել նախընտրած բրենդի սրահի գտնվելու վայրը, ծանոթանալ մոլում գործող զեղչերին և ակցիաներին, ԿինոՊարկի ֆիլմացանկին և ստուգել Երևան Մոլի նվեր քարտի բալանսը։