Ուսադիրներով շապիկները որպես 2020-ի թրենդ

Միատոն, հատկապես սպիտակ շապիկները համարվում են բազային իր և խորհուրդ է տրվում անպայման ունենալ զգեստապահարանում:
հետ դեպի նորություններ
Սպիտակ շապիկ


Սպիտակ շապիկ


Երբեք պետք չէ անտեսել հասարակ, միագույն շապիկները: Դրանք չեն դադարում ակտուալ լինել և միշտ բազային իր են համարվում զգեստապահարանում:

Այսօր կներկայացնենք, թե ինչպես կարելի է կրել 2020-ի թրենդային, ուսադիրներով սպիտակ շապիը տարբեր զգեստների հետ և չկրկնվել:

#Look1 Այստեղ սպիտակ ուսադիրներով շապիկնը համադրված է սպորտային տաբատի և բարձրակրունկների հետ, այս լուքը դեռ չի զիջում իր դիրքերը և շարունակում է մնալ նորաձև, իսկ որպես թարմություն ավելացված է փոքրիկ պայուսակ ու ի՛հարկե՝ ոսկեգույն շղթաներ, որոնք ամենաակտուալ զարդերին են այս տարի:

#Look2 Եղիր համարձակ և պատրաստ իրավիճակին, կարճաթև պիջակները միշտ տեղին են, թե ընկերական և թե գործնական հանդիպումների համար, իսկ որպես տարանջատում, կարող եք փոփոխել շապիկի ձեևը, օրինակ՝ վերածել այն տոպի:

#Look3 Վառ գույնի կոստյումներ, այն էլ կիսատաբատով. այո՛ դեռ 2019-ից այս ոճն ակտուալ է և 2020-ին կրկին դուք կլինեք նորաձև այս հագուստով: Իսկ պայուսակների դեպքում, 2020-ը թելադրում է՝ որքան փոքր, այդքան նորավոճ:

#Լook4 Սպիտակ վերնաշապիկով միշտ կարելի է ստանալ կոկտեյլային լուք, մի փոքր ատլաս, բարձրակրունկներ և դուք պատրաստ եք:

#Look5 էլ ի՞նչ ամառ առանց շորտերի: Այստեղ շապիկը ավելի քան համադրելի է: