Շահի՛ր 500 000 դրամ

#ԵրևանՄոլ5
հետ դեպի նորություններ
5 ՀԱՏ 500 000 Դ ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


5 ՀԱՏ 500 000 Դ ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Խաղարկությանը մասնակցելու համար 2019 թվականի փետրվարի 10–ից փետրվարի 20-ը ներառյալ հարկավոր է գնումներ (այդ թվում ծառայություններից օգտվելու, ինչպես նաև Երևան Մոլի նվեր քարտ գնելու տեսքով) կատարել Երևան Մոլի խանութներից: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1 Խաղարկության ընթացքում խաղարկվելու է թվով 5 հատ 500 000 ՀՀ դրամի Երևան Մոլի նվեր քարտ։

2. Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 25.000 (քսանհինգ հազար) և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Երևան Մոլի տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոնը:

3. Բոլոր ՀԴՄ կտրոնները, որոնք մասնակցում են խաղարկությանը, մնում են Երևան Մոլի տեղեկատու բաժնում և մասնակցողի պահանջով կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը խաղարկության մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված խաղարկության կտրոնը անվավեր է ճանաչվում:

4. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում, Գնորդը կարող է ստանալ ոչ ավել քան 4 խաղարկության կտրոն:

5. Մրցանակը ստանալու համար՝ հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:

6. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 20-ը ներառյալ:

7. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները, ինչպես նաև իրենց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:

8. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել Ակումբային Քարտ համակարգում, ուստի եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքը ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:

9. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռևս ակումբի անդամ չէ: