ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆ ՄՈԼՈՒՄ


ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆ ՄՈԼՈՒՄ


Սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 13-ը ներառյալ, կատարիր գնումներ Երևան մոլի խանութներից կամ օգտվիր ծառայություններից (այդ թվում` նվեր քարտ) և ստացիր հնարավորություն մասնակցելու խաղարկությանը:

ԽԱՂԱՐԿՈւԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ`


 Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:
1. Խաղարկվելու է՝

  •  Մարզասրահի տարեկան բաժանորդագրություն
  •  Apple ապրանքանիշի հավաքածու
  •  Ուղղաթիռով զբոսանք
  •  Պարապլանով թռիչք
  •  Էքստրիմ փաթեթ
  •  Սառնարան, հեռուստացույց, տնային կինոթատրոն, լվացքի մեքենա
  •  Ուղևորություն դեպի Դուբայ
  •  Play Station խաղային հավելված

2. Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 20.000 (քսան հազար) և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Երևան Մոլի տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոն:
3. Բոլոր ՀԴՄ կտրոնները, որոնք մասնակցում են խաղարկությանը, մնում են Երևան Մոլի տեղեկատու բաժնում և մասնակցողի պահանջով կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը խաղարկության մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:
4. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում, Գնորդը կարող է ստանալ ոչ ավել քան 5 խաղարկության կտրոն:
5. Մրցանակը ստանալու համար՝ հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:
6. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2019թ. նոյեմբերի 13-ի 16:00-ն ներառյալ: Խաղարկությունը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 15-ին ժամը՝ 19:00 Երևան Մոլում:
7. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները և իրենց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:
8. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել «Ակումբային Քարտ» համակարգում, ուստի, եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքն ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:
9. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին պարտադիր տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռևս ակումբի անդամ չէ:


Ուշադրություն. յուրաքանչյուր անձ կարող է շահել առավելագույնս 3 մրցանակ: