Շահի՛ր Ford KUGA ավտոմեքենա

#ավտոկուզե՞ս #արիերևանմոլ
հետ դեպի նորություններ
FORD KUGA ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


FORD KUGA ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Խաղարկությանը մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 1–ից մայիսի 9-ը ներառյալ հարկավոր է գնումներ (այդ թվում ծառայություններից օգտվելու, ինչպես նաև Երևան Մոլի նվեր քարտ գնելու տեսքով) կատարել Երևան Մոլի խանութներից: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

1. Խաղարկության ընթացքում խաղարկվելու է Ford Kuga մակնիշի ավտոմեքենա:

2. Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 30.000 (երեսուն հազար) և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Երևան Մոլի տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոնը:

3. Բոլոր ՀԴՄ կտրոնները, որոնք մասնակցում են խաղարկությանը, մնում են Երևան Մոլի տեղեկատու բաժնում և մասնակցողի պահանջով կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը խաղարկության մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:

4. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում, Գնորդը կարող է ստանալ ոչ ավել քան 3 խաղարկության կտրոն:

5. Մրցանակը ստանալու համար՝ հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:

6. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2018թ. ապրիլի 26-ը ներառյալ: Խաղարկությունը տեղի կունենա 2018թ. մայիսի 12-ին ժամը՝ 19:30-ին Երևան Մոլում:

7. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները, ինչպես նաև իրենց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:

8. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել Ակումբային Քարտ համակարգում, ուստի եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքը ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:

9. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռևս ակումբի անդամ չէ: