Շահի՛ր 4 iPhone 8 Plus-երից մեկը

#արիերևանմոլ
հետ դեպի նորություններ
iPHONE 8 PLUS ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


iPHONE 8 PLUS ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Խաղարկությանը մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 1-16-ը ժամը 18:00-ն կամ նոյեմբերի 17-30-ը ժամը 18:00-ն ներառյալ, հարկավոր է Երևան Մոլի նորաբաց Yerevan Gallery-ի տարածքում գործող խանութներից կատարել միանվագ 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ գնումներ : Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

 

ԽԱՂԱՐԿՈւԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Խաղարկությունների ընթացքում խաղարկվելու է ընդհանուր թվով 4 հատ iPhone 8 Plus սմարթֆոն՝ յուրաքանչյուր խաղարկությանը երկու հատ:

2. Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 10.000 (տասը հազար) և ավել ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Yerevan Gallery-ի տարածքում գործող ժամանակավոր տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցը կվերցնի բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրի խաղարկության կտրոնը:

3. Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ կտրոնները հանձնվում են Երևան Մոլի տեղեկատու բաժին և, մասնակցի պահանջով, կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված խաղարկության կտրոնը անվավեր է ճանաչվում:

4. Մրցանակը ստանալու համար հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոնը:

5. Առաջին խաղարկությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 19:00-ին, երկրորդ խաղարկությունը՝ նոյեմբերի 30-ին ժամը 19:00-ին:

6. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները և/կամ նրանց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:

7. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել Ակումբային Քարտ համակարգում, ուստի, եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքը ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:

8. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռ ակումբի անդամ չէ: