Շահի՛ր Ford EcoSport ավտոմեքենա

#արիերևանմոլ
հետ դեպի նորություններ
FORD ECOSPORT ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


FORD ECOSPORT ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Խաղարկությանը մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը, ներառյալ, հարկավոր է Երևան Մոլի խանութներից կատարել գնումներ (այդ թվում՝ ծառայություններից օգտվելու, ինչպես նաև Երևան Մոլի նվեր քարտ գնելու միջոցով): Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 10.000 (տաս հազար) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

 

ԽԱՂԱՐԿՈւԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Խաղարկության ընթացքում խաղարկվելու է Ford EcoSport ավտոմեքենա և մրցանակներ մոլի բրենդերից:

2. Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 30.000 (երեսուն հազար) և ավել ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Երևան Մոլի տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոնը:

3. Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ կտրոնները հանձնվում են Երևան Մոլի տեղեկատու բաժին և, մասնակցի պահանջով, կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված խաղարկության կտրոնը անվավեր է ճանաչվում:

4. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում Գնորդը կարող է ստանալ ոչ ավել քան 3 խաղարկության կտրոն:

5. Մրցանակը ստանալու համար հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոնը:

6. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 8-ը, ներառյալ: Խաղարկությունը տեղի կունենա Երևան Մոլում 2018թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին:

7. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները և/կամ նրանց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:

8. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել Ակումբային Քարտ համակարգում, ուստի, եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքը ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:

9. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռ ակումբի անդամ չէ: