Տեղի ունեցավ 5 000 000 ՀՀ դրամի խաղարկությունը

#արիերևանմոլ
հետ դեպի նորություններ
ԱՐԱՄ ԲԱԼԴՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


ԱՐԱՄ ԲԱԼԴՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Երևան Մոլի երկար սպասված խաղարկությունը: Հազարավոր մասնակիցներ հավաքվել էին մոլի գլխավոր ատրիումում մասնակցելու և Թինա Քեյի կրակային շոուն տեսնելու համար: Արամ Բալդրյանն այն երջանիկն էր, ով դարձավ միլիոնատեր և իր հետ տուն տարավ 5 000 000 ՀՀ դրամ: Իհարկե, Արամը փորձում էր համեստորեն թաքցնել էմոցիաները, սակայն խոստովանեց, որ շատ ուրախ է: Իր խոսքում նա նաեւ խոշոր շահումներ մաղթեց գալիք խաղարկությունների մասնակիցներին:

Ի սկզբանե բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն արկղը, որում գտնվում էր 5 միլիոն դրամը: Մարդիկ մոտենում էին եւ փորձում հասկանալ` դա իսկապե՞ս այն գումարն է, որի խաղարկությանն իրենք սպասում են, թե՞ պարզապես կեղծ թղթադրամներ են, որոնք շոուի մի մասն են կազմում: Բայց մինչ նրանք կփորձեին գտնել հետաքրքրող հարցի պատասխանը, հայտնվեցին դիմակավորված անձինք, ովքեր ցանկանում էին «գողանալ» խոշոր շահումը: Իհարկե, դա նրանց չհաջողվեց, քանի որ շատ շուտով գումարը փրկելու եկավ ակրոբատ եւ պարուհի Թինա Քեյը: