Որսա՛ ակնթարթը

#արիերևանմոլ
հետ դեպի նորություններ
ԵՐԵՎԱՆ ՄՈԼԸ ՄԻԱՑՐԵՑ ԱՄԱՆՈՐՅԱ ԼՈՒՅՍԵՐԸ՝ ԱԶԴԱՐԱՐԵԼՈՎ ՏՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ


ԵՐԵՎԱՆ ՄՈԼԸ ՄԻԱՑՐԵՑ ԱՄԱՆՈՐՅԱ ԼՈՒՅՍԵՐԸ՝ ԱԶԴԱՐԱՐԵԼՈՎ ՏՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ


Երևան Մոլը շարունակելով նախորդ տարի իր կողմից սկիզբ դրված ավանդույթը, օրեր առաջ միացրեց իր ամանորյա լույսերը և տվեց տոնական շրջանի մեկնարկը: «Որսա՛ ակնթարթը» կարգախոսը այն հիմնական հաղորդագրությունն է, որը մոլը ցանականում է տարածել իր հաճախորդների և քաղաքացիների շրջանում:

Տոնական միջոցառումը սկսվեց Ձմեռ պապի ողջույնով և հետհաշվարկով, որին անմիջապես հաջորդեց շքեղ հրավառությունը: Միջոցառման ողջ ընթացքում Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ հավաքված մարդկանց բազմությունը ունկնդրում էր DJ-ի ամանորյա երաժշտական միքսերը և վայելում տաք գլինտվեյն և թեյ, որը մոլի կողմից հյուրասիրություն էր իր սիրելի հաճախորդներին:

Երևան Մոլի մարքեթինգային միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգը Մուրադյանը տեղեկացրեց, որ հաճախորդների համար անակնկալները այդքանով չեն սահմանափակվելու: Շաբաթ օրերին առևտրի կենտրոնում լինելու են տարբեր միջոցառումներ` տոնական համերգ, կրկեսային ներկայացում:

Հաջորդ անակնկալը «Որսա՛ ակնթարթը» (Catch the Moment) կարգախոսով սահմանափակ քանակությամբ թողարկված ամանորյա նվեր քարտերն են: Մոտ օրերս արդեն դրանք կլինեն վաճառքում ինչպես մոլի տեղեկատու բաժնում, այնպես էլ օնլայն՝ card.yerevanmall.am կայքում: