Back To Mall Խաղարկություն

հետ դեպի նորություններ
Back To Mall Խաղարկություն


Back To Mall Խաղարկություն


 

Հունիսի 15-ից օգոստոսի 30-ը ներառյալ կատարիր գնումներ Երևան Մոլի խանութներից կամ օգտվիր ծառայություններից (այդ թվում` նվեր քարտ) և ստացիր հնարավորություն մասնակցելու խաղարկությանը:

ԽԱՂԱՐԿՈւԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ`


 Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն:ուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

 Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 15.000 (տասնհինգ հազար) և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Երևան Մոլի տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոն:
3. Բոլոր ՀԴՄ կտրոնները, որոնք մասնակցում են խաղարկությանը, մնում են Երևան Մոլի տեղեկատու բաժնում և մասնակցողի պահանջով կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը խաղարկության մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:
4. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում, Գնորդը կարող է ստանալ ոչ ավել քան 5 խաղարկության կտրոն:
5. Մրցանակը ստանալու համար՝ հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:
6. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 30-ի 16:00-ը ներառյալ: Խաղարկությունը տեղի կունենա 2020թ. օգոստոսի 31-ին, ժամը՝ 19:00:
7. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները և իրենց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:
8. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել «Ակումբային Քարտ» համակարգում, ուստի, եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքն ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:
9. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին պարտադիր տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռևս ակումբի անդամ չէ:

 

Ուշադրություն. յուրաքանչյուր անձ կարող է շահել առավելագույնը 3 մրցանակ: