Արամ MP3-ի տեսահոլովակի պրեմիերան և երկրպագուների խելահեղ պարը

Վեր ու վար
հետ դեպի նորություններ
ԱՐԱՄ MP3-Ի ՆՈՐ`«ՎԵՐ ՈՒ ՎԱՐ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ


ԱՐԱՄ MP3-Ի ՆՈՐ`«ՎԵՐ ՈՒ ՎԱՐ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ


Հուլիսի 13-ին Երևան Մոլում տեղի ունեցավ Aram Mp3-ի մենահամերգը և «Վեր ու վար» նոր երգի և տեսահոլովակի պրեմիերան:

Երգի երաժշտությունը հեղինակել է Արամը, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանը և Ֆելիքս Խաչատրյանը, իսկ գործիքավորումն արել է Lazzaro-ն: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:

Արամը ներկայացավ համերգային ծրագրով եւ կատարեց իր ամենասիրված երգերը՝ այդ թվում «Սկսում ենք» հիթը, որի տեսահոլովակի պրեմիերան ևս կայացել էր Երևան Մոլում: