2019-ի գարուն-ամառ թրենդերը

Մայիսի 7-ին Երեւան Մոլում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ներկայացվեցին 2019 թվականի գարուն-ամառ թրենդերը, ինչպես նաեւ անձնական ոճաբանի ծառայությունը:
հետ դեպի նորություններ
2019-ի գարուն-ամառ թրենդերը


2019-ի գարուն-ամառ թրենդերը


Մայիսի 7-ին Երեւան Մոլում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ներկայացվեցին 2019 թվականի գարուն-ամառ թրենդերը, ինչպես նաեւ անձնական ոճաբանի ծառայությունը:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու համար նախապես մրցույթ էր հայտարարվել, և ստացված շուրջ 150 հայտից որպես մասնակիցներ ընտրվել էին երեք հաջողակներ: Երեկոյի առաջին մասում նրանքհնարավորություն ունեին անվճար խորհուրդներ ստանալ Երեւան Մոլ-ի ոճաբան, միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանից եւ ոճաբան Արմեն Գալյանից: Խորհուրդները վերաբերում էին աղջիկների անձնական ոճին, նրանց զգեստապահարաններին, վարսահարդարմանն ու դիմահարդարմանը, ինչպես նաեւ նորաձեւության արդի թրենդերին: Մասնակիցներից մեկը նաև հնարավորություն ունեցավ անվճար դիմահարդարում ստանալ մեյք-ափ արտիստ Նատալի Տոնոյանի կողմից:

Իսկ որպես միջոցառման հյուրեր հրավիրված էին բլոգերներ, նորաձևության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ։

Հաղթող մասնակիցները միջոցառման ավարտին պարգևատրվեցին «Երեւան Մոլ»-ի կողմից 30 000 դրամ արժողությամբ արժողությամբ նվեր քարտերով՝ Երևան Մոլի խանութներից գնումներ կատարելու համար։