Նվեր Քարտ նախագծի կանոնները

Նվեր Քարտ նախագծի կանոնները


  1. Նվեր քարտ ստացող անձը պետք է ներկայանա «Երևան Մոլի» սպասարկման կենտրոն անձը հաստատող փաստաթղթով և ստանա քարտային գաղտնաբառը (PIN կոդ)` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ հետ կնքելով քարտի թողարկման և սպասարկման համապատասխան պայմանագիրը: Երրորդ անձը օգտվում է Նվեր քարտից այն կարգով, ծավալով և պայմաններով, ունի այն իրավունքները և պարտականությունները, որոնք սահմանված են սույն Դիմում-պայմանագրով: Դիմումատուն պարտավոր է երրորդ անձին տեղեկացնել /Նվեր քարտ՝ որպես վճարման միջոց/ համակարգից օգտվելու կանոնների և սույն Դիմում-պայմանագրի պայմանների մասին:
  2. Նվեր Քարտի հաշվեկշիռը հնարավոր կլինի ստուգել գաղտնաբառը ստանալուց հետո՝ ցանկացած բանկոմատի միջոցով։
    գ/ Նվեր Քարտը բանկային վճարային քարտ է և թույլ է տալիս իրականացնել գնումներ/վճարումներ ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում գործող առևտրի այն բոլոր կետերում, որտեղ ընդունվում են վճարային քարտով անկանխիկ վճարումներ (առկա է ՊՈՍ տերմինալ)։

  3. Նվեր Քարտին առկա գումարը ենթակա չէ կանխիկացման կամ վիրտուալ միջավայրում օգտագործման /օնլայն գնումներ/: Դիմումատուն անվերապահորեն ընդունում է կանխիկացման հնարավորության բացակայության պայմանը և համաձայն է Նվեր քարտի համար վճարված գումարը օգտագործել միայն «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում գործող առևտրի և զվարճանքի կետերում գնումներ կատարելիս՝ սույն Դիմում-պայմանագրի մեջ նշված Նվեր քարտի գործողության ժամանակահատվածում:

  4. Նվեր Քարտը վավեր է մինչև քարտի վրա նշված ժամկետը:

  5. Նվեր քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո այն ենթակա չէ վերաթողարկման, իսկ առկա գումարի մնացորդը ենթակա չէ վերադարձման քարտապանին: Դիմումատուն անվերապահորեն ընդունում է Նվեր քարտի մեջ պարունակվող գումարը Նվեր քարտի վավերականության ժամկետում օգտագործելու և սահմանված ժամկետում չօգտագործելու դեպքում գումարի մնացորդը վերադարձնելու հնարավորության բացակայության պայմանը:

  6. Քարտային պայմանագիրը կնքվելու է միայն այն անձի հետ ում համար գնվում է նվեր քարտը և ում տվյալները տրամադրվել են իմ կողմից:

  7. Բոլոր դեպքերում «ԱյԴի Բանկ» ՓԲԸ և «Երևան Մոլ» ՍՊԸ (ներառյալ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում գործող առևտրի և զվարճանքի կետերը) պատասխանատվություն չեն կրելու կորցրած Նվեր քարտը պատահական անձի կողմից գնումներ կատարելու նպատակով ներկայացնելու և անհրաժեշտ գաղտնաբառը հաղորդելու դեպքում, քանի որ այն ըստ ներկայացնողի է: Տվյալ պարագայում քարտապանը կրում է այն ռիսկը կապված Նվեր քարտի կորստի վերաբերյալ տեղեկատվությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ և/կամ «Երևան Մոլ» ՍՊԸ հնարավորինս շուտ հաղորդելու մասով:

  8. «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում գործող առևտրի և զվարճանքի կետերը իրավունք ունեն մերժելու Նվեր քարտի միջոցով գործարք կատարելու քարտապանի պահանջը միայն այն դեպքում, երբ ծրագրային խնդիրների պատճառով համակարգից օգտվելը անհնար է:

  9. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ և «Երևան Մոլ» ՍՊԸ իրավունք ունեն առանց նախնական ծանուցման ցանկացած պահի կատարել փոփոխություններ /Նվեր քարտ՝ որպես վճարման միջոց/ համակարգից օգտվելու կանոններում: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ և «Երևան Մոլ» ՍՊԸ տեղադրում են փոփոխությունների և դրանց ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունը իրենց պաշտոնական կայքում:

  10. Ձեռքբերելով Նվեր քարտը, ակտիվացնելով և օգտագործելով այն, ինչպես նաև ստորագրելով սույն Դիմում-պայմանագիրը՝ Դիմումատուն անվերապահորեն տալիս է իր համաձայնությունը՝ օգտագործելու Նվեր քարտը /Նվեր քարտ՝ որպես վճարման միջոց/ համակարգից օգտվելու կանոններով և սույն Դիմում-պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով: