ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ԿԻՆՈՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ

ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ԿԻՆՈՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ

Ի՞նչ դիտել կինոթատրոնում

Շոգ ու երկար օրերն արդեն այստեղ են: Հունիսը կինոաշխարհի համար բավականին խոստումնալից է: Քեզ համար առանձնացրել ենք ամռան առաջին ամսվա ամենասպասված պրեմիերաները, որոնք կարող ես դիտել ԿինոՊարկում:

Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2

Պրեմիերա՝ հունիսի 7

Իսլա-Նուբլար կղզու վրա, որտեղ տեղակայված է դինոզավրերով այգին, տնօրինում է վայրի բնությունը։ Սակայն առանց մարդկանց կղզում այդքան էլ հանգիստ չէ: Չնայած ակտիվ հրաբխին, կենտրոնի հիմնադիրները որոշում են վերակառուցել այգին: Հրաբուխը ժայթքելուց հետո այգու կառավարիչներ Քլերը և Օուենը որոշում են ամեն գնով փրկել դինոզավրերին:

Թրեյլեր` 


Գլուխը կորցրած գեղեցկուհին

Պրեմիերա՝ հունիսի 7

Ամբողջ իր գիտակից կյանքը նա փորձում է նիհարել: Ուժեղ հարվածից հետո նա կորցնում է հիշողությունը և ձեռք է բերում ինքնավստահություն: Այժմ գլուխը կորցրած գեղեցկուհու կյանքը ամբողջությամբ փոխվել է:

Թրեյլեր` 


Ամառ

Պրեմիերա` հունիսի 7

Ֆիլմը պատմում է խորհրդային ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի արվեստի մասին: 

Թրեյլեր` 

 


Սուպեր ընտանիքը 2

Պրեմիերա` հունիսի 14

Այժմ Սուպեր ընտանիքը գտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում: Պարզվում է մայրիկն ավելի լավ է նայվում էկրանին, քան հայրիկը, այդ պատճառով երեխաները ամբողջ օրն անցկացնում են հայրիկի հետ: Սակայն կենցաղային խնդիրները դառնում են երկրորդական, երբ հայտնվում է նոր և հզոր թշնամին:

Թրեյլեր` 



Էսկոբար

Պրեմիերա` հունիսի 14

Սեքսուալ Պենելոպե Քրուսն ու Խավիեր Բարդեմը մարմնավորում են ֆիլմի գլխավոր հերոսներին: 

Ֆիլմը պատմում է Պաբլո Էսկոբարի ձգտումների և հզորության մասին: Ամենակարող հանցագործին սիրահարվում է լրագրողուհին, որի պատմվածքների հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը:

Թրեյլեր` 


Օուշենի 8 ընկերուհիները

Պրեմիերա` հունիսի 21

Իդեալական տարբերակ է աղջիկներով դիտելու համար: Գլխավոր դերերում են Օլիվիա Մանը, Քեյթ Բլանշեթը, Դակոտա Ֆանինգը, Սանդրա Բալոքը, Էն Հեթուեյը և Մեթ Դեյմոնը:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Դեբի Օուշենը ուղիղ 5 տարի 8 ամիս 12 օր պլանավորում իր կյանքի մեծագույն կողոպուտը: Ամեն մի մանրուք մանրամասն պլանավորված է և ընտրված է լավագույն թիմը: Մնում է միայն հաջողությամբ առևանգել հանրահայտ դերասանու 150 միլիոն դոլար արժողությամբ ադամանդները:

Թրեյլեր` 


Փախուստի ծրագիր 2

Պրեմիերա` հունիսի 21

Դիտե՛ք Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր 2» ֆիլմը 

Թրեյլեր` 


Տարերքի գրկում

Պրեմիերա` հունիսի 28

Նրանց պատահական հանդիպումը Թահիթի կղզում մեծ սիրո սկիզբ է դառնում: Շքեղ նավով ճանապարհորդելիս անսպասելիորեն ուժգին փոթորիկ է սկսվում, որի պատճառով նրանց կյանքը վտանգի տակ է հայտնվում:

Թրեյլեր` 

 
Մարդասպանը 2։ Ընդդեմ բոլորի
 
Պրեմիերա` հունիսի 28

Մարտաֆիլմ սիրողներին էլ հրավիրում ենք Բենիսիո Դել Տորոյի և Ջոշ Բրոլինի մասնակցությամբ «Մարդասպանը 2։ Ընդդեմ բոլորի» ֆիլմի ցուցադրությանը:

Թրեյլեր` 
 

ՎԵՐՑՐՈՒ ՊՈՊԿՈՐՆ ԵՎ ՍԿՍԻ՛Ր ԱՄԱՌԸ KINOPARK-ՈՒՄ

Բոլոր նշված ֆիլմերը հունիս ամսին կարող ես դիտել KinoPark-ում:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ