ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՔԵՐԸ

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՔԵՐԸ

Մայիսի 19-ին տեղի ունեցավ արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը: Տարվա ամենասպասված արարողությունը տեղի ունեցավ Անգլիայի Սուրբ Գեորգ մատուռում: Թագավորական ընտանիքին շնորհավորելու էին եկել Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները, Սերենա Ուիլյամսը և այլ հայտնիներ: Մեգանին մինչև մատուռ ուղեկցեց Արքահազն Չարլզը: Կարևոր դեր ունեին նաև Արքայազն Ջորջը և Արքայադուստր Շարլոտան: 

Այժմ Սասեքսի դքսուհի՝ Մեգան Մարքլը, հարսանիքին կրում էր ճերմակ Givenchy նորաձևության տան կողմից կարված զգեստ: Cartier զարդերը և Թագուհի Էլիզաբեթ 2-րդի թագը դարձրեցին Մեգանի լուքը արքայական:

 
 
Ժամեր անց Մեգանը փոխեց իր Givenchy զգեստը Stela McCartney-ի զգեստով: Այն իր շքեղությամբ ոչնչով չէր զիջում առաջինին:
 

Չէինք կարող չանդրադառնալ նաև աստղային լուքերին, որոնք վերջին օրերին քննարկման առիթ են դարձել շատերի համար:

Բեքհեմները

Վիկտորյան բոլորի ուշադրությունը գրավեց իր սև զգեստով, որը ոմանք համարեցին մռայլ թագավորական հարսանիքին ներկայանալու համար: Իսկ Դևիդ Բեքհեմը իր Dior կոստյումով գերեց բոլորի սրտերը:

 


Ամալ և Ջորջ Քլունի


Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոն

Քեյթը կրում էր Alexander McQueen by Sarah Burton: Մեծ Բրիտանիայի 2-ամյա արքայադուստր Շառլոտան, ով հարսնաքույրերից մեկն էր, կրում էր սպիտակ Givenchy զգեստ:

 


Օփրա Ուինֆրի 

Stella McCartney զգեստ և Gabriela Hearst պայուսակ:
 
 
  
 
 
Պրիանկա Չոպրա

Չոպրան կրում էր Vivienne Westwood զգեստ և Philip Treacy գլխարկ:


 
 
Թագուհի Էլիզաբեթ 2

Stewart Parvin
 

ԵՎ ԱՊՐԵՑԻՆ ՆՐԱՆՔ ԵՐԿԱՐ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ