-
Monday to Sunday (10:00-22:00)
-
( 374 11 ) 888 888
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:
Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:
Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը:
2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:
Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
Երևան Մոլն իր Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրի շրջանակներում մշտապես ներկայանում է բարեգործական նախաձեռնություններով՝ համագործակցելով մոլում գործող խանութների, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների հետ:
Երևան Մոլն իրակացրել է «Օգնի՛ր Պայքարել» և «Դարձիր Հրեշտակ» բարեգործական ծրագրերը, որոնք ուղղված են եղել արյան և այլ քաղցկեղային հիվանդություններով տառապող հայ մանուկների բուժմանն աջակցելուն:
Երևան Մոլը «Բարի Մամա» հասարակական կազմակերպության հետ յուրաքանչյուր տարի իրականացնում է «Բարության Ամիս» բարեգործական ակցիան, որի ողջ հասույթը ուղղվում է մանկատան սաների և անապահով ընտանիքի երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը:
Պարբերաբար մոլում իրականացվում են բարեգործական ցուցահանդես-վաճառքներ:
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՎ «ՄԻՇՏ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ» ԿԱՐԳԱԽՈՍԻՆ
Երևան Մոլը հավատարիմ մնալով իր «Միշտ շարժման մեջ» կարգախոսին, շարունակաբար ներկայանում է նորարարություններով և հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված ծրագրերով: Մոլն ունի հաճախորդների հավատարմության ծրագիր՝ Ակումբային Քարտ, որը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել միավորներ, և հետագայում որոշակի սահմանաչափի հասնելուց հետո դրանք փոխարինել մոլի խանութների կողմից առաջարկվող զեղչերի, հատուկ առաջարկների և նվերների հետ, կամ մասնակցել քարտապանների միջև անցկացվող խաղարկություններին:
Հաճախորդներին մոտ լինելու և վերջիններիս մոլի ներություններին տեղեկացնելու նպատակով Երևան Մոլը 2015թ-ին թողարկեց իր բջջային հավելվածը, որը հասանելի է Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Երևան Մոլ բջջային հավելվածի միջոցով օգտատրերը կարող են ծանոթանալ մոլում գործող զեղչերին, ակցիաներին, գնել ԿինոՊարկի օնլայն տոմս, կցել Ակումբային Քարտը հավելվածին և այլն:
Առաջիկայում Երևան Մոլը պատրաստվում է մոլի տարածքում տեղադրել ինտերակտիվ տերմինալներ և քարտեզներ, որը կհեշտացնի մոլ այցելած հաճախորդների մոլի տարածքում ավելի հեշտ կողմնորոշվելու և իրենց անհրաժեշտ տեղեկատվությունն ավելի արագ գտնելու գործընթացը:
Երևան Մոլը մշտապես զբաղվում է մոլում նոր բրենդերի ներկայացման և մոլի այցելուների ժամանցը առավել հետաքրքիր դարձնելու ուղղությամբ: