Փետրվարի 21-ին Երևան Մոլը նշեց իր ծննդյան 4-րդ տարեդարձը

Տոնական խաղարկություն, ծննդյան տորթի հյուրասիրություն և այլ անակնկալներ
հետ դեպի նորություններ
ԵՐԵՎԱՆ ՄՈԼԸ 4 ՏԱՐԵԿԱՆ Է


ԵՐԵՎԱՆ ՄՈԼԸ 4 ՏԱՐԵԿԱՆ Է


Երեւան Մոլը փետրվարի 21-ին նշում էր իր ծննդյան 4-րդ տարեդարձը:

Ներս մտնելուն պես հյուրերին սպասում էր անվճար ֆոտոնկարահանման անկյունը, իսկ նրանք, ովքեր ցանկանում էին գեղեցիկ դիմահարդարում ունենալ տոնական այդ օրը, կարող էին մոտենալ beauty-անկյուն, որտեղ աշխատում էին M.A.C եւ Rouge խանութ-սրահների հմուտ դիմահարդարները: Առանձին տաղավարներում էլ Toto Gaming-ը նարդու եւ բլոտի առաջնություն էր կազմակերպել: Անակնկալները, սակայն, այսքանով չէին սահմանափակվում: 

Ժամը 15:00-ին տեղի ունեցավ տոնական մեծ տորթի հյուրասիրություն, իսկ ամբողջ օրվա ընթացքում այցելուներին հյուրասիրում էին նաեւ Coca-Cola ընկերության ներկայացուցիչները: Ողջ օրվա ընթացքում ներկաների երաժշտական բարձր տրամադրությունն ապահովում էր DJ Güevo-ն:

 

 

Երեւան Մոլը չխախտելով ավանդույթը, այս անգամ եւս բազմաթիվ նվերներ եւ անակնկալներ մատուցեց իր այցելուներին: Ժամը 19:00-ից մեկնարկեց հոբելյանական խաղարկությունը, որտեղ մասնակիցները շահեցին տասը հատ 50 000 դրամ արժողությամբ նվեր քարտ եւ բազում այլ նվերներ Երեւան Մոլում ներկայացված բրենդերի կողմից: