Շահիր ուղևորություն դեպի Միլան

Խաղարկվում է նաև կենցաղային տեխնիկա
հետ դեպի նորություններ
ՄԵԳԱ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


ՄԵԳԱ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Մեգա խաղարկություն Երևան Մոլում:  Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 23-ը կատարի՛ր 20 000 դրամի գնումներ Երևան Մոլի ցանկացած խանութից, մասնակցի՛ր Մեգա Խաղարկությանը և ստացի՛ր հնարավորություն շահելու 2 անձի համար ուղևորություն դեպի նորաձևության մայրաքաղաք Միլան: Մասնակիցները կշահեն նաև կենցաղային տեխնիկա՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, Play station, նոթբուք և այլ անակնկալ նվերներ։ 

 

Խաղարկությանը մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 15–ից նոյեմբերի 23-ը հարկավոր է գնումներ (այդ թվում ծառայությունների մատուցման տեսքով) կատարել Երևան Մոլի խանութներից: Յուրաքանչյուր գնումի արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

1.Խաղարկության ընթացքում խաղարկվելու է 5 օրյա ուղևորություն 2 անձի համար դեպի Միլան և կենցաղային տեխնիկա:

2. Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 20.000 (քսան հազար) և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Երևան Մոլի տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոնը:

3. Բոլոր ՀԴՄ կտրոնները, որոնք մասնակցում են խաղարկությանը, մնում են Երևան Մոլի տեղեկատու բաժնում և խաղարկությանը մասնակցողի պահանջով կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը խաղարկության մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:

4. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում, Գնորդը կարող է ստանալ ոչ ավել քան 5 խաղարկության կտրոն:

5. Մրցանակը ստանալու համար՝ հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:

6. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2017թ. նոյեմբերի 23-ը ներառյալ: Խաղարկությունը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի 25-ին ժամը՝ 19:00 Երևան Մոլում:

7. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները, ինչպես նաև իրենց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:

8. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել Ակումբային Քարտ համակարգում, ուստի եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքը ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:

9. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռևս ակումբի անդամ չէ: