Հոկտեմբերի 20-ին Երևան Մոլում տեղի ունեցավ ակումբային քարտի խաղարկությունը

հետ դեպի նորություններ
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ


ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ


Հոկտեմբերի 20-ին Երևան Մոլում տեղի ունեցավ Ակումբային Քարտ նախագծի եռամսյակային խաղարկությունը և Սևակ Խանաղյանի մենահամերգը:

Խաղարկության ընթացքում նախագծի ամենաշատ միավոր ունեցող քարտապանները պարգևատրվեցին 30 000 ՀՀ դրամ արժողությամբ Երևան Մոլի նվեր քարտերով: Խաղարկության ավարտին պատահականության սկզբունքով քարտապան Ռուզաննա Հովհաննիսյանը ստացավ գլխավոր մրցանակը՝ 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ Երևան Մոլի նվեր քարտ:

Խաղարկությանը զուգահեռ ընթանում էր Սևակ Խանաղյանի մենահամերգը: Երգիչը ներկայացնում էր իր հեղինակային երգերը և հայտնի հիթերի քավերներ:

 

 

Ակումբային Քարտը Երևան Մոլի հավատարմության ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել միավորներ և հետագայում որոշակի սահմանաչափի հասնելուց հետո դրանք փոխարինել մոլի խանութների կողմից առաջարկվող զեղչերի, հատուկ առաջարկների և նվերների հետ, կամ մասնակցել քարտապանների միջև անցկացվող խաղարկություններին: Քարտապանն ինքն է որոշում` փոխանակել միավորները նվերների հետ club.yerevanmall.am կայքում կամ, դրանք հավաքելով, մասնակցել խաղարկությանը:

Ակումբային քարտ կարող է ստանալ Երևան Մոլի յուրաքանչյուր հաճախորդ, ով տեղեկատու բաժին կներկայացնի 15 000 հհ դրամ և ավել գնումների ՀԴՄ կտրոններ: