Նավապետ Քիդը իրականցնում է ձեր երեխայի երազանքը

Ուղեգիր դեպի հրաշքների երկիր ԴԻՍՆԵՅԼԵՆԴ
հետ դեպի նորություններ
ՇԱՀԻՐ ՈՒՂԵԳԻՐ ԴԵՊԻ ԴԻՍՆԵՅԼԵՆԴ


ՇԱՀԻՐ ՈՒՂԵԳԻՐ ԴԵՊԻ ԴԻՍՆԵՅԼԵՆԴ


Նավապետ Քիդը իրականցնում է ձեր երեխայի  երազանքը՝ խաղարկելով ուղեգիր դեպի հրաշքների երկիր ԴԻՍՆԵՅԼԵՆԴ, Փարիզ։

Սեպտեմբերի 15-ից մինչև Նոյեմբերի 14-ը լիցքավորեք Նավապետ Քիդի քարտը 15,000 դրամով և ստացեք հնարավորություն մեկնելու երազանքի երկիր ԴԻՍՆԵՅԼԵՆԴ։

 

Կանոնները՝

«Դիսնեյլենդի ուղեգիր» խաղարկությանը մասնակցելու համար Կապիտան Քիդ զվարճանքի կենտրոնի քարտը 15.09.2017-14.11.2017 թթ. անհրաժեշտ է լիցքավորել 15,000 ՀՀ դրամով, ինչպես միանվագ, այնպես էլ մասամբ՝ նվազագույնը 8,000 ՀՀ դրամանոց կտրոննորով, որից հետո հաճախորդը ստանում է մասնակցության կտրոն: Կտրոնների քանակը անսահմանափակ է, յուրաքանչյուր 15,000 ՀՀ դրամի լիցքավորումը հավասար է մեկ կտրոնի: Եթե հաճախորդը լիցքավորում է միանգվագ 20,000 կամ կուտակային 10,000 ՀՀ դրամանոց՝ ընդհանուր 20,000 ՀՀ դրամ արժեքով կտրոններ, ապա ստանում է խաղարկության մասնակցության 1 կտրոն։
1. Խաղարկությանը կարող են գրանցվել 15.09.2017-14.11.2017 լիցքավորված քարտերի ՀԴՄ կտրոնները: 
2. Կտրոնը ստանալու համար մասնակիցը պարտադիր գրանցվում է, որի ընթացքում ՀԴՄ կտրոնը հանձնվում է զվարճանքի կենտրոնի գանձապահին:
3. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները մնում են զվարճանքի կենտրոնի դրամարկղում մինչև խաղարկության ավարտը: Մինչև խաղարկության ավարտը մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը վերադարձնելու պահանջի դեպքում, վերջինս համարվում է անվավեր:
4. Նախկինում լիցքավորված քարտերի ՀԴՄ կտրոնները չեն մասնակցում խաղարկությանը:
5. Մասնակիցների գրանցումն ու կտրոնների հանձնումը ավարտվում է 14.11.2017թ. ժամը 22:00:
6. Մրցանակը ստանալու համար հաղթողները անձը հաստատող փաստաթղթով պետք է անձամբ ներկա գտնվեն եզրափակիչ խաղարկությանը: Եզրափակիչ խաղարկության օրը հայտարարված հաղթողի բացակայության դեպքում խաղարկվում է հաջորդ կտրոնը:
7. Կխաղարկվեն հետևյալ մրցանակները՝ ՄԵԳԱ մրցանակ՝ ուևորություն դեպի Դիսնեյլենդ, որն իր մեջ ներառում է 2  ավիատոմսը, 4 գիշեր հյուրանոց Փարիզում և Դիսնեյլենդի 2 տոմս, և 10,000 ՀՀ դրամ արժողությամբ 3 քարտեր:
8. Հաղթողին մրցանակը հանձնվում է եզրափակիչ խաղարկության օրը, որը տեղի կունենա 15.11.2017թ. ժամը 19:30 Նավապետ Քիդի գանձերի կղզում: