21-ին ծնունդի ենք


21-ին ծնունդի ենք


Խաղարկությանը մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 5–ից փետրվարի 21-ը ներառյալ հարկավոր է գնումներ (այդ թվում ծառայություններից օգտվելու, ինչպես նաև Երևան Մոլի նվեր քարտ գնելու տեսքով) կատարել Երևան Մոլի խանութներից: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

1.Խաղարկության ընթացքում խաղարկվելու է 2 հոգու համար 3 հատ ուղևորություն դեպի Պրահա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Եգիպտոս:
2. Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 15.000 (տասնհինգ հազար) և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն Երևան Մոլի տեղեկատու բաժին, որտեղ մոլի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոնը:
3. Բոլոր ՀԴՄ կտրոնները, որոնք մասնակցում են խաղարկությանը, մնում են Երևան Մոլի տեղեկատու բաժնում և մասնակցողի պահանջով կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը խաղարկության մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:
4. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում, Գնորդը կարող է ստանալ ոչ ավել քան 5 խաղարկության կտրոն:
5. Մրցանակը ստանալու համար՝ հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:
6, Խաղարկության ընթացքում յուրաքանչյուր մասնակից, անկախ կտրոնների քանակից, կարող է շահել առավոելագույնը 3 (երեք) նվեր։
7. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 21-ի 16:00-ն ներառյալ: Խաղարկությունը տեղի կունենա 2020թ. փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ին, Երևան Մոլում:
8. Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները և իրենց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:
9. Խաղարկությանը մասնակցող ՀԴՄ կտրոնները չեն կարող գրանցվել Ակումբային Քարտ համակարգում, ուստի, եթե հաճախորդը հանդիսանում է նաև Երևան Մոլի քարտապան, ապա նա ունի երկու ընտրություն՝ կուտակել գնումների արժեքը ակումբային քարտի վրա կամ մասնակցել խաղարկությանը:
10. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռևս ակումբի անդամ չէ: