Հոկտեմբերի 12-ին Երևան Մոլում տեղի ունեցավ Aram Mp3-ի մենահամերգը

հետ դեպի նորություններ
ԱՐԱՄ MP3-Ի ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆ ՄՈԼՈՒՄ


ԱՐԱՄ MP3-Ի ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆ ՄՈԼՈՒՄ


Հոկտեմբերի 12-ին Երևան Մոլում տեղի ունեցավ Aram Mp3-ի մենահամերգը և «Սկսում ենք» նոր երգի և տեսահոլովակի պրեմիերան:

Երգի երաժշտությունը հեղինակել է Արամը, խոսքերը գրել է Ֆելիքս Խաչատրյանը, իսկ գործիքավորումն արել է Lazzaro-ն: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: Տեսահոլովակում նկարահանվել են նաեւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը եւ դիզայներ Դիանա Շատվերյանը: 

Մինչ Aram Mp3-ի բեմ բարձրանալը, ներկաների ուրախ ժամանցն ու բարձր տրամադրությունն ապահովեց DJ Smoke-ը: Այնուհետեւ Արամը ներկայացավ համերգային ծրագրով եւ կատարեց իր ամենասիրված երգերն ու հայտնի հիթերի քավերներ: Հանդիսատեսը երգում ու պարում էր երգչի հետ ու կրկնում բոլոր այն շարժումները, որ նա թելադրում էր բեմից: 

Միջոցառումը Երևան Մոլի հերթական անակնկալն էր իր հաճախորդներին: