Թանկարժեք նվերների իսկական հրավառություն

«Երեւան Մոլում» տեղի ունեցավ Ակումբային քարտի ամենաակտիվ քարտապանների պարգեւատրման հերթական խաղարկությունը
հետ դեպի նորություններ
ԵՐԵՎԱՆ ՄՈԼԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ


ԵՐԵՎԱՆ ՄՈԼԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ


100 քարտապաններ, խանութ-սրահների կողմից նվերներ եւ համերգային գեղեցիկ ծրագիր Վիգեն Հովսեփյանից` ապրիլի 28-ին «Երեւան Մոլում» տեղի ունեցավ Ակումբային քարտի ամենաակտիվ քարտապանների պարգեւատրման հերթական խաղարկությունը։

Հիշեցնենք, որ առաջին խաղարկությունը հունվարին էր, երբ տեղի ունեցավ թանկարժեք նվերների իսկական հրավառություն՝ կենցաղային տեխնիկայից, ուղեգրերից մինչեւ «Mini Cooper» ավտոմեքենա։ 

Երեկոյի առաջին հատվածում բեմում էին երգիչ-կիթառահար Վիգեն Հովսեփյանն ու նրանց նվագակցող երաժիշտները, որոնք իսպանական ու հայկական հայտնի երգերով համախմբել էին ոչ միայն քարտապաններին, այլեւ մոլի բազմաթիվ այցելուների։ Իսկ հատուկ հյուրը երգչուհի Սոֆի Մխեյանն էր 




Ակումբային Քարտը Երևան Մոլի հավատարմության ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել միավորներ և հետագայում որոշակի սահմանաչափի հասնելուց հետո դրանք փոխարինել մոլի խանութների կողմից առաջարկվող զեղչերի, հատուկ առաջարկների և նվերների հետ, կամ մասնակցել քարտապանների միջև անցկացվող խաղարկություններին: Քարտապանն ինքն է որոշում` փոխանակել միավորները նվերների հետ club.yerevanmall.am կայքում կամ, դրանք հավաքելով, մասնակցել խաղարկությանը:

Ակումբային քարտ կարող է ստանալ Երևան Մոլի յուրաքանչյուր հաճախորդ, ով տեղեկատու բաժին կներկայացնի 15 000 հհ դրամ և ավել գնումների ՀԴՄ կտրոններ: