ՖՈՒԴԿՈՐՏ

համեր ողջ աշխարհից
Milano
Milano
Milano

Milano-ն ռեստորանների արագ զարգացող ցանց է:  Այն առաջարկում է մշտապես թարմ մթերքներից պատրաստված պիցցայի և սուշիի հարուստ տեսականի: 

T: ( 374 11 ) 33 03 30; ( 374 98 ) 22 30 30
KFC
KFC
KFC

KFC-ն ամերիկյան արագ սննդի ռեստորանների ցանց է, որը հիմնականում մասնագիտացված է տապակած հավի մսով սննդատեսակներ պատրաստելու մեջ: Այն աշխարհում երկրորդ ամենամեծ ռեստորանների ցանցն է, իր գրեթե 20 000 մասնաճյուղերով, որոնք տեղաբաշխված են աշխարհի շուրջ 123 երկրում: KFC-ն առաջին ամերիկյան արագ սննդի ցանցերից մեկն է, որ սկսեց տարածվել աշխարհում՝ 1960-ականների կեսերին բացելով մասնաճյուղեր Կանադայում, Միացյալ Թագավորության երկրներում, Մեքսիկայում և Ջամայկայում: Այսօր KFC կարելի է հանդիպել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, կապ չունի գտնվում ես Հայաստանում, Չինաստանում թե մեկ այլ երկրում:

T: +37411520025
Black Angus
Black Angus
Black Angus

Black Angus-ը առաջարկում է բարձրորակ և համեղ սննդատեսակներ՝ ներառյալ բուրգերներ, աղցաններ և այլ համեղ ուտեստներ:

T: +37460508070
 Mr. Gyros
 Mr. Gyros
Mr. Gyros

Միստր Գիրոս հունական արագ սննդի  առաջին մասնաճյուղը  հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Ի շնորհիվ լավ մշակված և իրականացված ռազմավարության՝  ներկայումս  Միստր Գիրոս հունական արագ սննդի ցանցը ունի ութ մասնաճյուղ: Ընկերության  նպատակն է ստեղծել ջերմ միջավայր  և հանրությանը մատուցել մի կերակրատեսակ, որը պատրաստված է  միմիայն բնական և թարմ մթերքներից՝  հունական բաղադրատոմսերով:

T: +37411223203
Arabesque
Arabesque
Arabesque

Arabesque-ը ներկայացնում է Միջին Արևելքի երկրների համեղ և բազմազան ուտեսները:

T: +37411380083
TUMANYAN SHAURMA
TUMANYAN SHAURMA
TUMANYAN SHAURMA

"Թումանյան Շաուրմա"- ն հիմնադրվել է 1998 թվականին:
Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն:
2015 թվականին "Թումանյան Շաուրմա"-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև "Երևան Մոլ" առևտրի կենտրոնում:

T: +37410549933
Time to eat
Time to eat
Time to eat

Time to eat ընկերությունը հիմնադրվել է 2014 թ-ին Երևանում: Այն արագ սննդի ցանց է, որի նպատակն է առաջարկել բարձրորակ, միշտ թարմ և արագ պատրաստվող սնունդ:

Time tօ eat-ում դուք կարող եք վայելել բացառիկ և յուրահատուկ սենդվիչներ և սենդվիչ –լոշիկներ, որոնք պատրաստվում են Ձեր աչքի առջև և անմիջական մասնակցությամբ

Հյուրընկալ ու ջերմ միջավայրում Ձեզ կառաջարկեն տարատեսակ ախորժելի, թարմ բաղադրիչներ:

Այստեղ բացի սենդվիչներից դուք կարող եք համտեսել  համեղ և սննդարար աղցաններ, խավարտներ, ապուրներ, աղանդեր, սուրճ և թեյ:

3 տարիների ընթացքում Time to eat-ի թիմը փորձել է աշխատել իր առջև ունենալով <Մի վնասիր>> սկզբունքը՝ շեշտադրելով նաև առողջ սննդի կարևորությունը:

Time to eat-ում ամեն բան արվում է հաճախորդի վստահությանն արժանանալու համար, ինչն էլ օգնում է մեզ բարձրացնելու մեր ծառայությունների և արտադրանքի որակը: Մենք, պահպանելով մեր լավագույն արժեքները, բաց ենք նաև նորարարությունների առջև:

T: +37411200100
Classic Burger
Classic Burger
Classic Burger

Թարմ, համեղ, հյութեղ տավարի և հավի բուրգերներ պատրաստված տեղական մսից, ինչպես նաև սենդվիչներ, մոցարելա ձողիկներ, թարմ սոխի օղակներ, հավի նագետներ և բազմաթիվ այլ համեղ ուտեստներ:

T: +37495498891
Roller
Roller
Roller

Տարբեր համերի և տեսակների լահմաջոներ և համեղ ուտեստներ:

T: +37411518-818
Jalapeno
Jalapeno
Jalapeno

Jalapeno-ն մեքսիկական համեղ սննդի կենտրոն է, որը ներկայացնում է տարատեսակ ազգային ճաշատեսակներ:

T: +37411201200
Grand Potato
Grand Potato
Grand Potato

Grand Potato-ն առաջարկում է համեղ հսկա կարտոֆիլներ՝ լցոնված տասնյակ բաղադրիչներով:

T: +37410222000
Spago
Spago
Spago

Spago Grill-ը արագ սննդի ռեստորանների ցանց է և մասնագիտացված է տարատեսակ բանջարեղենների և սպագետիի և բրինձի համադրությամբ համեղ ուտեստների պատրաստման մեջ: Այստեղ հաճախորդներն իրենք են կազմում իրենց ափսեն՝ ընտրելով ուտեստներ ցուցադրված ճաշատեսակներից: 

Crepe
Crepe
Crepe

Crepe-ն առաջարկում է կրեպերի, սուրճի և թարմ հյութերի լայն տեսականի:

T: +37499603377
EYWA Fresh and Waffle
EYWA Fresh and Waffle
EYWA Fresh and Waffle

EYWA Fresh&Waffle ներկայացնում է թարմ հյութերի և առողջ սննդի նոր մշակույթ Հայաստանում: Այն առաջարկում է հարուստ մենյու, որն իր մեջ ընդգրկում է զարմանահրաշ EYWA վաֆլները և բլիթները, որոնց պատրաստման պրոցեսին կարող եք ներկա գտնվել տեղում: EYWA-ն օգտագործում է միայն թարմ մրգեր և մթերքներ, որոնք հարուստ են վիտամիններով: Ընկերության հիմնական նպատակն իր հաճախորդներին երջանկություն պարգևելն է:

BASKIN ROBBINS
BASKIN ROBBINS
BASKIN ROBBINS

Baskin Robbins-ը պաղպաղակ արտադրող ամենամեծ ցանցերից մեկն է աշխարհում: Այն առաջարկում է բնական բաղադրիչներով պաղպաղակների և կաթնային կոկտեյլների լայն տեսականի: 

T: +37477604777
Fresh Shop
Fresh Shop
Fresh Shop

FRESH-SHOP-ը ներկայացնում է 48 տարբեր համերի քամված հյութեր, պատրաստված առողջ և թարմ մրգերից:

I-Ponchik
I-Ponchik
I-Ponchik

Ոչ ստանդարտ պոնչիկներ Nutella-ի,  Mars-ի, Snickers-ի և այլ հայտնի համերով:

T: +37499504030
Churros
Churros
Churros

Չուռռոսը խրթխրթան խմորե ձողիկներ են՝ պատրաստված կարագով և ձվով։ Պատված են դարչնով և շաքարավազով․ Մատուցվում է շոկոլադե և կարամելային սոուսներով։

SWEETS SHOP
SWEETS SHOP
SWEETS SHOP

Sweets Shop-ը ներկայացնում է եվրոպական քաղցրավենիքներ, որոնք ճանաչված են ողջ աշխարհում: Ընկերության վաճառքի քաղաքականությունը նոր է Հայաստանում: Հաճախորդները կարող են ընտրել քաղցրավենիք գոյություն ունեցող 3 գնային կատեգորիայից:

Coffee BOOM
Coffee BOOM
Coffee BOOM

Սուրճի, կոկտեյլների և թեյերի լայն տեսականի: