ԱՇԽԱՐՀԸ ՏՈՆՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՏՈՆԸ

ԱՇԽԱՐՀԸ ՏՈՆՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՏՈՆԸ

Դե ինչ, մոտենում է փետրվարի 14-ը, որը շատ երկրներում տոնում են իբրև բոլոր սիրահարների տոն: Սուրբ Վալենտինի օրն Արևմտյան Եվրոպայում լայնորեն սկսել են նշել սկսած XIII դարից, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից: Այսօր, փետրվար ամսին, Եվրոպայի փողոցները զարդարվում են կարմիր և վարդագույն երանգներով, խանութների ցուցափեղկերը իրենց դիզայնով շարունակում են գերազանցել մեկը մյուսին:

Մենք իհարկե նշել ենք և շարունակելու ենք նշել Սուրբ Սարգսի տոնը, սակայն չներկայանցել մի քանի հավես փաստ այս գեղեցիկ տոնի մասին չէինք կարող: 

 

1. Ամեն տարի, Սուրբ Վալենտինի տոնին աշխարհի ամենախոշոր նորաձևության տները ծախսում են ահռելի գումարներ սիրո տոնին նվիրված հավաքածուներ ներկայացնելու համար:

2. Սիրահարների միմյանց նվիրած վարդերի քանակը փետրվարի 14-ին գերազանցում է 50 միլիոնը: Էլ չենք խոսում մնացած ծաղիկների մասին:

 

 

 

3. Ոչ-մի գույն այդքան չի ասոցացվում Վալենտինի հետ, ինչպես կարմիրը: Հետևաբար երեկոյի ամենաթրենդային հագուստը կարմիր զգեստը կամ ներքնազգեստն է:

4. Victoria’s Secret-ի հրեշտակ Ադրիանա Լիման փետրվարի 14-ը նախընտրում է նշել ոչ թե սիրելիի, այլ Victoria’s Secret-ի աղջիկների հետ: Դե զարմանալի չէ: Նա նշել է նաև, որ ուղարկում է բացիկներ իր բոլոր ընկերներին, որ ոչ-ոք չմնա առանց ուշադրության:

 

 

5. Կանաց 15%-ը Վալենտինի տոնին իրենք իրենց նվիրում են ծաղիկներ:

6. Յուրաքանչյուր տարի փետրվարի 14-ին ԱՄՆ-ում վաճառվում է 1 միլիարդ բացիկ:

7. Իսկ ամուսնության առաջարկությունների թիվը գերազանցում է 220.000:

ԱՅՍ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԿՐԻ՛Ր ԱՄԵՆԱԿԱՐՄԻՐ ԶԳԵՍՏԴ ԵՎ ՎԱՅԵԼԻՐ ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ԵՐԵԿՈՆ 

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ