էլ ի՞նչ տոնական տրամադրություն առանց հեքիաթային ամանորյա ֆիլմերի: Վստահ ենք, որ որոշ ֆիլմեր դիտել ես 100 500 անգամ և ամեն տարի պատրաստ ես կրկին դիտել:
Ամանորյա արձակուրդներդ ավելի վառ դարձնելու համար մենք կազմել ենք ամենասիրված հին և նոր ֆիլմերի ցանկը: Տեղավորվի՛ր հարմարավետ, վերցրու՛ տաք շոկոլադ, քաղցր պոպկորն և վայելի՛ր ամանորյա ֆիլմերը:
1. Daddy's Home 2 (2017)
Երբ հայրիկը և հայրացուն միավորվում են երեխաների համար անմոռանալի Նոր Տարի կազմակերպելու համար, անհնար է առանց արկածների մնալ: Թեթև ամերիկյան կոմեդիա:
2. Елки новые (2017)
Ժենյան և Բորյան վերադարձել են: Նշենք Նոր Տարին նրանց նոր արկածները դիտելով: Հավես, ռուսական, ընտանեկան:
Ֆիլմն այս պահին ցուցադրվում է #KinoPark-ում: Տոմսերը կարող եք գնել Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով:
IOS: https://goo.gl/nQLKz3
Android: https://goo.gl/HMv9t7
3. Санта и компания (2017)
Եթե հոգնել եք տանը նստելուց կարող եք այցելել #KinoPark և դիտել «Սանտան և ընկերները» զվարճալի ամանորյա ֆիլմը մեծ էկրաններին:
Հ.Գ. Տոմսերը կարող եք գնել Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով:
IOS: https://goo.gl/nQLKz3
Android: https://goo.gl/HMv9t7
4. Bad Mom's Christmas (2017)
Երբ շատ վատ մայրիկներին այցելում են նրանցից էլ ավելի վատ մայրիկները, Ամանորն իսկապես խոստանում է ուրախ լինել:
5. Marry Me at Christmas (2017)
Երբ գլխավոր հետոսուհին փորձում է Սուրբ Ծննդյան օրը կազմակերպես հարսանիք: Ինչպե՞ս կանցնեն այս երկու այդքան կարևոր տոները, եթե փորձես համատեղել:
6. Frozen (2013)
Աննայի և Էլզայի հեքիաթային պատմությունը չի կարող անտարբեր թողնել անգամ ամենասառնասիրտ մարդուն:
7. New Year’s Eve (2011)
Թե ինչպե՞ս է Նյու Յորքը պատրաստվում Նոր Տարուն, ինչպե՞ս են զարդարում քաղաքը և ի՞նչ երազանքներով են դիմավորում Նոր Տարին:
8. A Christmas Carol (2009)
Չարլզ Դիքենզի հեքիաթային և սենտիմենտալ նովելի հիման վրա նկարահանված մուլտֆիլմ: Անպայման դիտել
9. Four Christmases (2008)
Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է և երիտասարդ զույգը փորձում է այն նշել իրենց ամուսնալուծված ծնողների հետ: Ուրախ կոմեդիա սիրված դերասանների մասնակցությամբ:
10. The Holiday (2006)
Երբ ցանկանում ես փախչել իրականությունից, ապրել ուրիշ երկրում, ուրիշի կյանքով:
11. Charlie and the Chocolate Factory (2005)
Տոները քաղցրացնելու համար: Բոլորիս կողմից այդքան սիրված Ջոնի Դեպը բարի և շատ քաղցր ֆիլմում:
12. Love Actually (2003)
Դասականներից: Մի քանի կարճ, բայց շատ հուզիչ պատմություններից բաղկացած ֆիլմ:
Հ.Գ. Թույն soundtrack-երով:
13. Bridget Jones's Diary (2001)
Ֆիլմը պատմում է միայնակ և բարդույթներով կնոջ մասին, ով փորձում է գալիք տարում ամբողջովին փոխել իր կյանքը:
14. How the Grinch Stole Christmas(2000)
Թե ինչպե՞ս էր Գրինչը փորձում ամեն գնով փչացնել բոլորի Սուրբ Ծնունդը:
15. Curly Sue (1991)
Հին, բարի ու խուճուճ:
ՏԵՂԱՎՈՐՎԻ՛Ր ՀԱՐՄԱՐԱՎԵՏ, ՎԵՐՑՐՈՒ՛ ՏԱՔ ՇՈԿՈԼԱԴ, ՔԱՂՑՐ ՊՈՊԿՈՐՆ ԵՎ ՎԱՅԵԼԻ՛Ր ԱՄԱՆՈՐՅԱ ՖԻԼՄԵՐԸ
Մենք իհարկե նշել ենք և շարունակելու ենք նշել Սուրբ Սարգսի տոնը, սակայն չներկայանցել մի քանի հավես փաստ այս գեղեցիկ տոնի մասին չէինք կարող:
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-ին մեկնարկեց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: