• Գլխավոր
  • Բլոգ
  • GRAMMY 2018 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՑՆՑՈՂ ԼՈՒՔԵՐԸ
GRAMMY 2018 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՑՆՑՈՂ ԼՈՒՔԵՐԸ

GRAMMY 2018 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՑՆՑՈՂ ԼՈՒՔԵՐԸ

Տարվա ամենասպասված մրցանակաբաշխությունը շատերը դիտում են միայն լուքերի համար

Ժամեր առաջ Նյու Յորքի Madison Square Garden-ում ավարտվեց «Գրեմմի»-ի 60-րդ մրցանակաբաշխությունը: Բրունո Մարսը նոմինացված 6 անվանակարգերում էլ դարձավ հաղթող՝ ստանալով միջոցառման գլխավոր հերոսի կոչումը:  

Նմանատիպ միջոցառումներին մրցանակներից հետո հաջորդ ամենաքննարկվող թեման աստղերի հագուկապն ու բեմական կերպարն է, որին չէինք կարող չանդրադառնալ մեր նորաձևության բլոգում:

GRAMMY 2018 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՑՆՑՈՂ ԼՈՒՔԵՐԸ
GRAMMY 2018 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՑՆՑՈՂ ԼՈՒՔԵՐԸ

Ներկայացնում ենք «Գրեմմի 2018»-ի ամենասեքսուալ և գրավիչ լուքերը:

 

Լանա Դել Ռեյ

Գեղեցկուհի Լանա Դել Ռեյը մրցանակաբաշխությանը ներկայացել էր արծաթագույն նախշերով Gucci զգեստով, որը համադրել էր աստղերից կազմված թագով:

 

Սեմ Սմիթ

Սեմ Սմիթը կրում էր կանաչ Էլեգանտ կոստյում:

 

Քրիսի Թեյգան և Ջոն Լեջենդ 

Հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկը փայլում էր կարմիր գորգին: Թեյգանը կրում էր  Yanina Couture, իսկ Ջոնը դասական սև կոստյում:

 

Մայլի Սայրուս

Մայլի Սայրուսը կրում էր սև Paul Gaultier զգեստ, իսկ ձեռքին պահել էր սպիտակ վարդ:

Որոշակի դադարից հետո իր վերադարձը երգչուհին սոց. կայքերում մակագրել է #BitchIsBack հեշթեգով:

 

Լեդի Գագա

Լեդի Գագան մրցանակաբաշխության կարմիր գորգին կրում էր սև ARMANI զգեստ :


Փինք

Խենթ ու պայծառ այս երգչուհին իր Armani Privé couture զգեստով ապշեցրեց բոլորին:


Էլթոն Ջոն

Փայլուն կոստյում և աներևակայելի աքսեսուարներ, որը երգիչը համադրել էր իրեն բնորոշ օրիգինալ ակնոցով:

 

 

Ռիհաննա

Չնայած Ռիհաննան չմասնակցեց կարմիր գորգին և ներկայացավ միայն բեմում, մենք չէինք կարող չանդրադառնալ Alexandre Vauthier-ից նրա կաշվե լուքին:


Հայդի Քլում

Հայդի Քլումը մրցանակաբաշխությանը ներկայացել էր շլացնող սև զգեստով:


Կամիլա Կաբելո

20-ամյա երգչուհին իր կարմիր Vivienne Westwood զգեստով իսկական կրակ էր:


Պատրիկ Սթար

Հայտնի make up արտիստը զարմացրեց բոլորին թե՛ իր լուքով, թե շպարով: Ո՞վ կմտածեր թե տղամարդ է:

 

  Թագուհի Բին (Beyonce), Բլու Այվին  և JAY-Z-ն:


Քարդի Բի

Քարդի Բին կարծես իսկական հրեշտակ լիներ իր շքեղ սպիտակ զգեստով, որը հիփ հոփ երգչուհին համադրել էր փայլուն աքսեսուարների հետ:

 

Մրցանակաբաշխության անվանակարգերին և հաղթողներին կարող եք ծանոթանալ Grammy 2018 պաշտոնական կայքում:

ՍԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԷՐ

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ