ՊԵՆԵԼՈՊԵ ՔՐՈՒԶԸ ԴՈՆԱԹԵԼԱ ՎԵՐՍԱՉԵԻ ԴԵՐՈՒՄ

ՊԵՆԵԼՈՊԵ ՔՐՈՒԶԸ ԴՈՆԱԹԵԼԱ ՎԵՐՍԱՉԵԻ ԴԵՐՈՒՄ

Օրեր առաջ Միացյալ Նահանգներում սկսվեց ռեժիսոր Ռայան Մերֆինի «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» ֆիլմաշարի նոր եթերաշրջանը, որն այս անգամ անդրադառնում է լեգենդար ոճաբան Ջանի Վերսաչեին: 9 սերիայից բաղկացած սերիալը պատմում է դիզայների առեղծվածային սպանության պատմությունը:

Պենելոպե Քրուսը, ով հեռուստասերիալում մարմնավորում է Դոնաթելա Վերսաչեին, Entertainment Tonight-ի հետ հարցազրույցում նշել է. «Երբ ռեժիսոր Ռայան Մերֆին առաջարկեց մարմնավորել Դոնաթելային, անմիջապես որոշեցի զանգահարել նրան և զրուցել վերջինիս հետ»: 

 

«Չնայած դիզայների ընտանիքը ուղիղ կապ չունի այս նախագծի հետ, ես ամեն դեպքում զանգահարեցի Դոնաթելային և մենք ժամեր շարունակ զրուցեցինք: Ես պետք է նրա հետ խոսեի նախքան առաջարկն ընդունելը: Մենք շատ անձնական խոսակցություն ունեցանք, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել: Դոնաթելան այնքան սիրալիր և բարեհոգի մարդ է, որ մարմնավերելով իրեն ես կփորձեմ ներդնել այն ողջ հարգանքն ու սերը, որը տածում եմ նրա հանդեպ», - ասել է Պենելոպեն: 

Դոնաթելան այս խոսակցությունից հետո ծաղիկներ է ուղարկել իսպանուհի դերասանուհուն:

 

 

 

 Հեռուստասերիալում Վերսաչեի սիրելիի՝ Անտոնիո Դ՝Ամիկոյի դերը մարմնավորում է Ռիքի Մարթինը:

 

 

Հիշեցնենք, որ 50-ամյա Ջանի Վերսաչեն սպանվել է 1997թվականին՝ Մայամիում գտնվող իր առանձնատան շեմին:

Սցենարի հեղինակ Թոմ Ռոբ Սմիթը նշում է, որ ֆիլմը նպատակ ունի աջակցել մեծագույն ճշմարտության տարածմանը: Նրանց համար առաջնային է աշխարհին ցույց տալ, թե ինչո՞ւ էր Վերսաչեն տաղանդավոր, և թե որքան մեծ է կորուստը վերջինիս հարազատների և նորաձևության մշակույթի համար:

 

Ստորև դիտիր հեռուստասերիալի պաշտոնական թրեյլերներից մեկը:

 

ՖԻԼՄԱՇԱՐԸ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ FX ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ