• Գլխավոր
  • Բլոգ
  • ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԷՔՍՏԱԶ ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՖԵՇՆ ԲԼՈԳ
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԷՔՍՏԱԶ ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՖԵՇՆ ԲԼՈԳ

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԷՔՍՏԱԶ ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՖԵՇՆ ԲԼՈԳ

Դուռն այսուհետ բաց է: Ներս մտիր, երբ ուզում ես: Անհրաժեշտ են գույնե՞ր, նոր մտքե՞ր, ոգեշնչո՞ւմ: Ամեն ինչ հաշվի է առնվել: Կգտնես այն, ինչ փնտրում ես:

Ուրախ ենք տեսնել քեզ Երևան Մոլի նոր կայքում և նորաձևության բլոգում: Շոփինգի, նորաձևության և գեղեցկության սիրահարներին խոստանում ենք մշտապես թարմ, արդի և օգտակար բովանդակություն: Հավատարիմ մնալով մեր ոճին՝ ներկայացնելու ենք համաշխարհային նորաձևության թրենդեր, թեմատիկ ֆոտոշութեր, հարցազրույցներ ոլորտի ներկայացուցիչների և քո սիրելի բրենդերի մենեջերների հետ:

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԷՔՍՏԱԶ ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՖԵՇՆ ԲԼՈԳ
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԷՔՍՏԱԶ ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՖԵՇՆ ԲԼՈԳ

Այստեղ ոչ միայն կտեսնես, թե ինչ էր հագել Քենդել Ջեներն իր ծննդյան տարեդարձին կամ Ջիջի Հադիդն իր ամառային հանգստի ընթացքում, այլև կսովորես հագնվել գեղեցիկ, համադրել ճաշակով, ինչպես նաև կծանոթանաս Երևան Մոլի բրենդերի նոր հավաքածուներին և նորություններին:

ՇՈՓԻՆԳԻ, ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԹԱՐՄ, ԱՐԴԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատրաստել ենք մի քանի ֆոտոշարք, որոնք առաջիկա օրերին կներկայացնենք բլոգում: Առաջին համագործակցությունը եղել է ոճաբան Անի Մեսրոպյանի և լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի հետ: Փորձել ենք ստանալ շատ գույներ՝ միաժամանակ ներկայացնելով Երևան Մոլի բրենդերի հագուստի տեսականին:


ԴԵ ՒՆՉ… ԽՆՋՈՒՅՔԸ ՍԿՍՎԱԾ Է... ԶԳԱ ՔԵԶ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ…

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ