ԹԱՅՐԱ ԲԵՆՔՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԹԱՅՐԱ ԲԵՆՔՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

America's Next Top Model

Օրեր առաջ ԱՄՆ-ում սկսվեց բոլոր ժամանակների՝ նորաձրության ամենահաջողված և երկար հեռարձակված ռեալիթի շոուի՝ America's Next Top Model-ի նոր եթերաշրջանը: Երկար դադարից հետո, հեռուստաշոուի հիմնադիր, մոդել, ռեժիսոր և դերասանուհի Թայրա Բենքսը վերադառնում է հետ:

Ծրագրի եռանդը և ոգին հանդիսացող Թայրա Բենքսը վերադարձել է սիրված նախագծին նոր շունչ հաղորդելու և աղջիկներին ոգեշնչելու համար: Բենքսն ամեն ինչ փոխել է՝ նոր ժյուրի, նոր կանոններ, նոր մրցանակներ և այդ ամենը տեղի է ունենում երազանքների իրականացման քաղաքում՝ Լոս Անջելեսում: Կարճ ասած The BOSS Is Back:

«Ես այնքան ոգևորված եմ America's Next Top Model նախագիծ վերադառնալու համար: Ասես երեխայիս մոտ վերադառնամ… ինքս ինձ մոտ: Այո՛ ես տանն եմ », - ասել է Թայրան:

 

 

 

 

 

Այս եթերաշրջանի մասնակից աղջիկները պայքարում են $100,000-ի, Next Model Management գործակալության հետ պայմանագիր կնքելու և Paper ամսագրի շապիկին հայտնվելու համար, իսկ Թայրան կոտրում է իդեալական մասին մոդելի բոլոր պատկերացումները: Տարիքը, չափսերը կամ մարմնի գույնը որևէ խոչընդոտ չեն հանդիսանալու աղջիկների համար:

 

 

 Դե ի՞նչ… Հետևի՛ր նորաձևության թրենդերին, Թայրա Բենքսի խորհուրդներին և ոգեշնչվի՛ր ֆեշն բնագավառի ամենավառ հեռուստաշոուով:

THE BOSS IS BACK

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ