14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ

14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ

Zara-ն իսպանական հագուստի և աքսեսուարների խանութների ցանց է, որը հիմնադրվել է 1975 թվականին Ամանսիո Օրտեգանի և Ռոզիլա Մերայի կողմից Գալիսիա համայնքում։

Այն Inditex կազմակերպության գլխավոր բրենդն է։ Inditex-ը նորագույն աշխարհի ամենամեծ ընկերությունն է, որն իր մեջ ներառում է Pull and BearBershkaStradivariusZara Home, Uterqüe և շատ այլ բրենդեր:

14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ
14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ

ԱՀԱ 14 ՓԱՍՏ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻ ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ

1. Ամեն տարի Zara-ն ներկայացնում է 12.000 մոդել հագուստ:

2. Zara-ի հիմնադիր Օրտեգա Ամանսիոյի կարողությունը կազմում 83.7 միլիարդ դոլար:

3. Zara  բրենդի արտադրանքի կեսը արտադրվում է Իսպանիայում: 

4. Zara-ի սկզբնական անունը եղել է Zorba: Նրանք ստիպված եղան փոխել այն, երբ նկատեցին, որ մոտակայքում գտնվող բարն ուներ նույն անունը:

5. Zara-ն ձգտում է զերծ մնալ քիմիական հիմքերով արտադրանքից:

6. Zara-ի պահեստն իր չափերով 9 անգամ գերազանցում է Amazon-ի պահեստին. 

7. Դու չես տեսնի Zara-ի գովազդը հեռուստացույցով: Բրենդի օրենքներին համաձայն նրանք նախընտրում են ներդրում կատարել նոր խանութների բացման մեջ, համարելով, որ դա է լավագույն գովազդն իրենց բրենդի համար:

8. Zara-ն Նյու Յորքում 5-րդ պողոտայի վրա գտնվող խանութի վարձակալության համար ծախսել է 324 միլիոն ԱՄՆ դոլար:

9. Zara-ի հիմնադիր Օրտեգա Ամանսիոն ամեն օր ճաշում է Zara-ի աշխատակիցների համար նախատեսված սրճարանում:

10. Անգամ թագավորական ընտանիքներում են կրում Zara:  Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հաճախ կարելի է տեսնել Zara-ի աքսեսուարներով:

11. Ամբողջ աշխարհում գտնվող Zara խանութների ցուցափեղկերի դիզայնը որոշվում է Իսպանիայում տեղակայված գլխամասում:

12. Ամանսիո Օրտեգան մի քանի ժամով եղել է աշխարհի ամենահարուստ մարդը: Իհարկե Բիլ Գեյթսը հետ վերադարձրեց իր դիրքերը դրանից մի քանի ժամ անց:

13. Բրենդի հիմնադիրը չի սիրում տալ հարցազրույցներ: Մինչև 1999 թվականը Օրտեգա Ամանսիոյի ոչ մի լուսանկար հրապարակված չի եղել: Ոչ ոք անգամ չգիտի, թե երբ է նրա ծննդյան օրը:

14. Բրենդի հիմնադիրը նախընտրում է հասարակ և համեստ կյանք: Նա կրում է նույն կապույտ երանգներով հագուստն ամեն օր:

ԱՆԳԱՄ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՆ ԿՐՈՒՄ ZARA

  • 14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ
  • 14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ
  • 14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ
  • 14 ՓԱՍՏ ZARA ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԳԻՏԵՍ
ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ